Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը, ՄՊՀ նախագահի խորհրդական Հրայր Արամյանը և հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության ուսումնա-մեթոդական կենտրոնի կազմակերպած «Արդի պայմաններում հակամենաշնորհային/մրցակցային մարմինների գործունեությունը պարենային ապրանքների սոցիալապես կարևոր շուկաներում» թեմայով առցանց կլոր սեղանին:
Եռօրյա միջոցառման ընթացքում զեկույցներով են հանդես եկել նաև ՄՊՀ աշխատակիցները:
Հանձնաժողովի մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության ավագ մասնագետ Հակոբ Մանուկյանը ներկայացրել է ՄՊՀ փորձը հակամրցակցային համաձայնությունների ապացուցման հարցերում:
Մրցակցության գնահատման և վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանն անդրադարձել է պետական գնումներում թվային գործիքների կիրառմամբ հակամրցակցային համաձայնությունների բացահայտման թեմային:

