Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Տիգրան Մարկոսյանը մասնակցել է «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» խորագրով միջոցառմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և իրավաբանական վարչության պետ Անահիտ Սանթրոսյանը Մանիլայում մասնակցել են Ասիական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի ինստիտուտի կողմից կազմակերպված «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» խորագրով միջոցառմանը։
Տիգրան Մարկոսյանը հանդես է եկել ելույթով, որի շրջանակում անդրադարձել է «Մրցակցության քաղաքականության տարածումը և համապատասխանեցումը Ասիայում» թեմային:
Տիգրան Մարկոսյանը հանդիպումներ է ունեցել նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության հետագա ուղղությունները։