Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին և Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։ Գագաթնաժողովը կազմակերպվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից՝ մեկտեղելով աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարների՝ օրենսդրության կիրարկման առաջնահերթություններին և դրանց արդյունավետ կառավարման ռազմավարություններին առնչվող հարցերի քննարկման օրակարգով: Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի հանդիպումը նվիրված […]
Տիգրան Մարկոսյանը մասնակցել է «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» խորագրով միջոցառմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և իրավաբանական վարչության պետ Անահիտ Սանթրոսյանը Մանիլայում մասնակցել են Ասիական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի ինստիտուտի կողմից կազմակերպված «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» խորագրով միջոցառմանը։Տիգրան Մարկոսյանը հանդես է եկել ելույթով, որի շրջանակում անդրադարձել է «Մրցակցության քաղաքականության տարածումը և համապատասխանեցումը Ասիայում» թեմային:Տիգրան Մարկոսյանը հանդիպումներ է ունեցել նաև […]