ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր են կնքել, ինչը հնարավորություն կտա ապագա մասնագետներին պետական կառավարման համակարգում գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ ստանալ:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորս ուսանողներ այսօր արդեն աշխատում են հանձնաժողովում, պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում բուհի ուսանողների համար, նրանք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու հանձնաժողովի նիստերին, ծանոթանալու ՄՊՀ գործունեությանը, ինչպես նաև որպես փորձնակ ներգրավվելու հանձնաժողովի աշխատանքում և դրանից հետո հիմնական աշխատանքի անցնելու: