ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը: Ուսումնասիրությունն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող «Աջակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում «Լեար» խորհրդատվական ընկերության հետ համատեղ։ Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ 2021 թվականի տվյալներով ՀՀ միջազգային բեռնափոխադրման շուրջ 55,8%-ն իրականացվել է ավտոմոբիլային, 29%-ը՝ մայրուղային խողովակաշարային, […]

ԵՊՀ ուսանողները ՄՊՀ-ում աշխատելու հնարավորություն կունենան

ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր են կնքել, ինչը հնարավորություն կտա ապագա մասնագետներին պետական կառավարման համակարգում գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ ստանալ: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորս ուսանողներ այսօր արդեն աշխատում են հանձնաժողովում, պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում բուհի ուսանողների համար, նրանք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու հանձնաժողովի նիստերին, ծանոթանալու ՄՊՀ գործունեությանը, ինչպես նաև որպես փորձնակ ներգրավվելու […]