Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Էլեկտրոնային առևտրի զարգացումն անգամ կենտրոնացված շուկաներում խթանել է մրցակցությունը. ՄՊՀ-ն հրապարակել է ոլորտի ուսումնասիրությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտը՝ մրցակցության վրա վերջինիս ազդեցությունը դիտարկելու նպատակով: Մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե էլեկտրոնային առևտրի զարգացումը ինչպես է ազդում ՀՀ-ում մանրածախ առևտրով զբաղվող խանութ-սրահների գործունեության վրա։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

  • Էլեկտրոնային առևտուրը տարբեր շուկաների մրցակցության վրա ունեցել է էական ազդեցություն, անգամ կենտրոնացված շուկաներում այն խթան է հանդիսացել մրցակցություն ապահովելու համար:
  • ՀՀ տարածքում էլեկտրոնային առևտրի ծավալները տարեցտարի աճում են։ 2021 թվականին էլ. առևտրի շրջանառության ծավալը կազմել է 506,5 միլիոն դոլար (2017 թվականի համեմատ աճը կազմել է 145 տոկոս):
  • Զարգացման խթաններից է հանդիսացել առանց մաքսազերծման առևտրի շեմի բարձրացումը, որոշ չափով ազդեցություն է ունեցել նաև COVID-19 համավարակը:
  • Էլեկտրոնային առևտրի միջոցով ՀՀ ներմուծվող ապրանքատեսակների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հագուստը և աուդիո-վիդեո և այլ չափսերով ու քաշով փոքր տեխնիկաները:
  • ՀՀ օրենսդրությամբ առկա չեն էլեկտրոնային առևտրի ոլորտի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ, ինչը հնարավորություն չի տալիս համապարփակ կերպով վերահսկել և կարգավորել ոլորտը:


Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://competition.am/wp-content/uploads/2023/02/E-Trade.pdf :