Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Բուսական յուղ՝ թթվասերում. 2 ընկերություն տուգանվել է

Թթվասերին երկու արտադրող բուսական յուղ է խառնել, հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Փաստը բացահայտվել է լաբորատոր հետազոտությամբ, ստուգվել է տարբեր ֆիրմաների դեկտեմբերի 19-ի արտադրության 40 անուն կաթնամթերք, մանրամասնում են կառույցից։

Արեգ Հովհաննիսյան (ՄՊՀ անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության պետ) – Երկու տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց, դրանք են՝ «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունները, որոնց կողմից արտադրված թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ:

Հանձնաժողովը սա որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն։ Երկու ընկերությունն էլ ընդունել է իրավախախտումը, դիմել արագացված վարույթի և տուգանվել: