Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընդունել է «Ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանների որոշման վերաբերյալ» ուղեցույց՝ նպատակ ունենալով տնտեսավարող սուբյեկտներին և հանրությանը իրազեկել գործունեության շրջանակներում հատկորոշվող ապրանքային շուկաների ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանների որոշման համար կիրառվող մեթոդների և գործիքների վերաբերյալ:
Այն նկարագրում է համապատասխան մեթոդների ու գործիքների ընտրության և օգտագործման գործընթացը, ինչպես նաև դրանց կիրառման առանձնահատկությունները։
Ուղեցույցը մշակվել է «Լեար» խորհրդատվական ընկերության հետ համատեղ «Աջակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։
Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3YTmoxb :