ՄՊՀ-ն տուգանել է «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ին և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ին բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։ Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։ Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://ef.competition.am/api/decision/DA753B12-4DC0-4EA1-8A02-5A4F39566EFB/download […]