Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը և ՄՊՀ նախագահի խորհրդական Հրայր Արամյանը փետրվարի 16-17-ն առցանց ձևաչափով մասնակցել են Կազանում անցկացվող ԱՊՀ երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի 23-րդ նիստին:

Նիստի ընթացքում ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանը ներկայացրել է զեղչերի և այլ ակցիաների գովազդին առնչվող, ինչպես նաև անբարեխիղճ գովազդից անչափահասների պաշտպանության հարցերի վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումները:

Իր խոսքում Անուշ Բեղլոյանը մասնավորապես անդրադարձել է հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված և 2022 հուլիսի 31-ից ուժի մեջ մտած զեղչերի և այլ ակցիաների հետ կապված նոր կարգավորումներին, այդ թվում՝ դրանց իրազեկմանը ներկայացվող պարտադիր պահանջներին, որոնք վերաբերում են ինչպես իրացման կետերում, այնպես էլ էլեկտրոնային և սոցիալական մեդիայի միջոցներով տարածվող գովազդին: Անդրադարձ է կատարվել նաև գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար հարուցված ուշագրավ վարույթներին:

ՄՊՀ նախագահի խորհրդական Հրայր Արամյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական ծառայությունների ոլորտում գովազդին առնչվող գործող օրենսդրական կարգավորումները: