Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ քննարկման հրավեր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրության կիրառումը» խորագրով քննարկում:


Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ օրենսդրական պահանջների բովանդակության, Հանձնաժողովի կողմից արձանագրված խնդիրների և օրենսդրության վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների մտահոգություններն ու առաջարկությունները քննարկելու նպատակով սիրով հրավիրում ենք տնտեսավարող սուբյեկտներին, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ։

Մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել (060) 830-840 հեռախոսահամարով կամ info@competition.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ