Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Կազմակերպվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կարգավորումը» խորագրով դասընթաց

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կազմակերպում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կարգավորումը» խորագրով դասընթաց։

Եթե զբաղվում եք բիզնեսով և ցանկանում եք Ձեր գործունեությունը կազմակերպել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան կամ ցանկանում եք աշխատել մրցակցության պաշտպանության ոլորտում, ապա այս դասընթացը հենց Ձեզ համար է։

Դասընթացի նպատակն է իրազեկել մրցակցության պաշտպանության օրենսդրության, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների դրսևորումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կանխարգելիչ և վերահսկողական լիազորությունների, համակենտրոնացումների վերաբերյալ կարգավորումների, ինչպես նաև շուկաների մրցակցային իրավիճակի գնահատման վերաբերյալ։

Ուսուցման ընթացքում նախատեսվում են ճանաչողական այցեր Հանձնաժողով, այդ թվում՝ մասնակցություն Հանձնաժողովի նիստին:

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://asue.am/am/announcement/state-regulation-of-economic-competition-protection