Քննարկում տնտեսավարողների հետ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումը» խորագրով քննարկում, որին մասնակցել են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների շուրջ 40 ներկայացուցիչներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը մրցակցային իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ հանձնաժողովի առաջնահերթ նպատակը […]

Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է ԵՏՀ կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Բախիտ Սուլթանովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Երևան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամության շրջանակում տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության զարգացման ընթացիկ և հետագա ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՏՄ իրավապայմանագրային […]