Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն «Դե Գուստո» («eurotvmarket») և «Արմաբա» («TVtrade») ՍՊԸ-ների նկատմամբ զեղչերի առնչությամբ հասարակության մոլորեցման փաստով հարուցել է վարույթներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Դե Գուստո» («eurotvmarket») և «Արմաբա» («TVtrade») ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով հարուցել է վարույթներ:

Մասնավորապես հանձնաժողովը հաշվի է առել, որ ընկերությունները հայտարարել են զեղչ՝ նվազեցված գնի մասին հրապարակումներով, այնինչ առաջարկվող ապրանքներն իրացվել են նույն գնով։ Ավելին՝ ակցիայի իրականացման մասին սպառողներին իրազեկելիս ակցիայի բովանդակությունը չի պարունակել ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի և ավարտի օրերը, ակցիայի ժամանակահատվածը փաստացի գերազանցում է երեք ամիսը, ինչպես նաև ակցիային մասնակցող ապրանքատեսակների նկատմամբ հայտարարված զեղչերն ընդհանուր առմամբ չեն հաշվարկվել տվյալ ապրանքատեսակների՝ ակցիային նախորդող ամսվա միջին գներից։

Որոշումներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղումներով՝

https://ef.competition.am/api/decision/4B529D62-B6D0-41DC-9C44-37B31F5DFB84/download

https://ef.competition.am/api/decision/42897C42-48D8-49C0-A8F3-5CBCC8C5B40D/download