Աշխատաժողով՝ ՄՊՀ-ի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում Երևանում դեկտեմբերի 14-15-ը անցկացվել է «Հակամրցակցային համաձայնությունները և համակենտրոնացումները Հայաստանում» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցել են ՄՊՀ անդամները, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ առևտրի, արդարադատության, հակամրցակցային համաձայնությունների դեպարտամենտների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ողջունելով […]
Ի գիտություն լրատվամիջոցների

2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ) տեղի կունենա «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումը» խորագրով քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու միջոցառումը: Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում հետևյալ […]
ՄՊՀ-ն «Դե Գուստո» («eurotvmarket») և «Արմաբա» («TVtrade») ՍՊԸ-ների նկատմամբ զեղչերի առնչությամբ հասարակության մոլորեցման փաստով հարուցել է վարույթներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Դե Գուստո» («eurotvmarket») և «Արմաբա» («TVtrade») ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով հարուցել է վարույթներ: Մասնավորապես հանձնաժողովը հաշվի է առել, որ ընկերությունները հայտարարել են զեղչ՝ նվազեցված գնի մասին հրապարակումներով, այնինչ առաջարկվող ապրանքներն իրացվել են նույն գնով։ Ավելին՝ ակցիայի իրականացման մասին սպառողներին իրազեկելիս ակցիայի բովանդակությունը չի պարունակել ակցիայի […]