Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնում փորձագետ ներգրավելու մասին

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ակնկալվում է փորձագետի կողմից ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում, տնտեսվարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրման և մշակման աշխատանքների իրականացում, Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շրջանակներում անդրսահմանային ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում, ապրանքային շուկայի հետազոտական աշխատանքների ինչպես նաև կառուցվածքի ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում, տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի, տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու վերաբերյալ եզրակացությունների պատրաստման աշխատանքների իրականացում, տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերում, այլ միջազգային փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված աշխատանքների իրականացում, տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ իրականացվող ուսումնասիրությունների աշխատանքներին մասնակցություն և առաջարկների ներկայացում, ինչպես նաև Կանոնադրությամբ նախատեսված՝ Բաժնի գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, կառավարում, մաթեմատիկա կամ վիճակագրություն մասնագիտությամբ
  • հանրային ծառայության երկու տարվա կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է մեկ տարի:


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական
  • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 14.12.2022 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։