Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ. քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հետ։ Հանդիպման ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել թվային շուկաներում մրցակցության խնդիրներին, մրցակցության ոլորտում շահերի պաշտպանությանը և հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրմանը, ինչպես նաև միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում […]