Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչությունում փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ակնկալվում է փորձագետի կողմից տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնող, մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ դրսևորվող անբարեխիղճ մրցակցության, տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ վարկաբեկման, տնտեսավարող սուբյեկտների կողմից հասարակության մոլորեցման, տնտեսավարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասման, տնտեսավարող սուբյեկտի կողմից անտեղի համեմատություններ կատարելու երևույթների, ինչպես նաև չբացահայտված տեղեկատվության նկատմամբ անբարիխիղճ մրցակցության և տնտեսավարող սուբյեկտների կողմից անբարեխիղճ մրցակցության այլ դեպքերի բացահայտման, կանխարգելման և արգելման աշխատանքների իրականացում, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության իրականացում, ինչպես նաև Կանոնադրությամբ նախատեսված՝ Վարչության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների կատարում։

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

• բարձրագույն կրթություն տնտեսագիտություն մասնագիտությամբ
• հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
• արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական
• հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
• մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
• անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 30.11.2022 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։