ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Թբիլիսիում կմասնակցի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության միջազգային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վրաստանի ազգային մրցակցության գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեի հրավերով մեկնել է Վրաստան՝ նոյեմբերի 16-ից 17-ը Թբիլիսիում կայանալիք Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովի ընթացքում քննարկվելու են մրցակցության քաղաքականությանը, սպառողների շահերի պաշտպանության մեխանիզմների կիրառմանը, մրցակցային մարմինների կողմից այդ ուղղություններով իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

ՄՊՀ-ն «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ նշանակել է շուրջ 83 միլիոն դրամի չափով տուգանք հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ: Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ հիշյալ տնտեսավարողներն առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումներում տեղեկությունը ներկայացրել […]