ՄՊՀ-ն «Վան Քարտ»-ի («OneCard») կողմից հասարակության մոլորեցման համար նշանակել է տուգանք և արգելանք դրել գույքի վրա

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Վան Քարտ» ՍՊԸ-ի («OneCard») նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության համար: Հանձնաժողովի արձանագրմամբ՝ ընկերության վարքագիծը կարող էր սպառողների մոտ ձևավորել ակնկալիք, որ, ձեռք բերելով «CryptoOne», կարող են երաշխավորված բարձր եկամուտներ ունենալ։ Մինչդեռ ընկերության սահմանած պայմանները և ֆինանսական հնարավորություններն ի սկզբանե բացառել են այդպիսի ակնկալիքների […]