Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում փորձագետ ներգրավելու մասին
Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի փորձագետի աշխատանքային ծրագիրը ներառում է հետևյալ աշխատանքների իրականացումը.
1) Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված, ինչպես նաև պետական մարմինների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական կարծիքի և եզրակացության նախագծի կազմում և տրամադրում,
2) Ոլորտային ուսումնասիրությունների իրականացման ընթացքում իրավական ապահովման իրականացում,
3) Իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացում,
4) Հանձնաժողովի գործունեության ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների լուծման նպատակով առաջարկությունների և այլընտրանքային լուծումների ներկայացում,
5) Հանձնաժողովի համապատասխան անդամի և գլխավոր քարտուղարի ստորագրմանը ներկայացվող հրամանների նախագծերի, այլ փաստաթղթերի, ինչպես նաև այլ իրավական ակտերի նախագծերի նախագծման և մշակման աշխատանքների իրականացում,
6) Մինչև համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի (բացառությամբ նորմատիվ իրավական ակտի) ընդունումը օրենքով նախատեսված դեպքերում դրա՝ տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմած անձանց իրավական եզրակացության նախագծի կազմում,
7) Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում,
8) Կառավարության նիստի, նախարարական կոմիտեների նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերի ուսումնասիրություն և վերլուծություն, դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
9) Համապատասխան հանձնարարականներով նախատեսված այլ գործառույթների իրականացում, ինչպես նաև Հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 31 թիվ 81-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությամբ նախատեսված իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված պաշտոնի անձնագրով սահմանված այլ աշխատանքների կատարում։
Փորձագետի պաշտոնի համար ներկայացվող պահանջներ.
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն իրավագիտություն մասնագիտությամբ.
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա կամ երեք տարվա մասնագիտական ստաժ.
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Փորձագետ ներգրավելու ժամկետը.
Փորձագետը ներգրավելու է մեկ տարի ժամկետով:
Դիմումի ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
ՀՀ քաղաքացիները Հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում,
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ներ), վկայականի(ներ) պատճենները և բնօրինակները,
• արական սեռի դիմողները՝ նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական,
• հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին,
• մեկ գունավոր լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 14-ը։
Ընտրություն կատարելու եղանակը դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունն է։
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (+37460)-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։