Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար նշանակվել է շուրջ 433 միլիոն ՀՀ դրամի չափով տուգանք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով պատասխանատվության միջոցներ են կիրառվել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող թվով 3 ընկերությունների նկատմամբ գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար:

Մասնավորապես պարզվել է, որ «Կաբարկո» ՍՊԸ-ն («Adjarabet») «Սլոթ Նինջա», «Վայրի Արևմուտք», «5+1 Լայվ», «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն («Vbet») «ՀաջողԱկ», «ՀաջողՄիամսյԱկ» և «Դիջիթեյն» ՍՊԸ-ն («TotoGaming») «Քեշ-քեշ շահումներ», «Կոսմո Ռեյս» անվանումներով ակցիաների առնչությամբ իրականացված գովազդներում տեղեկատվությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, ակցիաների շրջանակներում գործել են մի շարք էական պայմաններ, որոնք կամ որոնց գոյության և հասանելիության աղբյուրի մասին տեղեկատվություն գովազդներում չի նշվել՝ դրանց վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալով, ինչպես նաև իրականացված գովազդները հակասել են օրենքին:

ԱրդյունքումՀանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 410-Ա, 411-Ա և 412-Ա որոշումներով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի, «Դիջիթեյն» ՍՊԸ-ի և «Կաբարկո» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են համապատասխանաբար 168 503 335 ՀՀ դրամի, 62 424 401 ՀՀ դրամի և 202 147 342 ՀՀ դրամի չափով տուգանքներ։

Գործերի մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում հետևյալ հղումներով`


https://ef.competition.am/api/decision/C30768E1-31C9-45C2-ACC2-86FEA9CBC935/download

https://ef.competition.am/api/decision/CEF95BD0-EF0C-463E-B8B2-1ED4D81820C7/download
https://ef.competition.am/api/decision/1FEA435E-7DD3-4818-AFD6-1E45D2728AAC/download