Լեհ մասնագետները ներկայացրել են գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման իրենց փորձը

Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած մասնագետները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրենց գործընկերներին ներկայացրել են գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման լեհական փորձը: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ Լեհաստանի մրցակցային մարմնի հետ ձևավորվել են ջերմ փոխհարաբերություններ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական մակարդակում՝ բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունավետությունը: […]