Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ծորակի ջուր՝ բնական աղբյուրի ջրի փոխարեն. ՄՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշում է, որ ապրանքի վրա իրականությանը չհամապատասխանող մակնշումը մրցակցության պաշտպանության տեսանկյունից հանդիսանում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:

Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես բնական խմելու ջրի դեպքում, արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորով:

Թեկուզև «Վեոլիա Ջուր» ընկերությունը նրանց տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, որ ջրառը արվում է համապատասխան աղբյուրից, այնուամենայնիվ, քլորի կիրառման փաստը հաշվի առնելով՝ դրանք չէին կարող կոչվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր»:

Մանրամասները՝ տեսանյութում.