Ծորակի ջուր՝ բնական աղբյուրի ջրի փոխարեն. ՄՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշում է, որ ապրանքի վրա իրականությանը չհամապատասխանող մակնշումը մրցակցության պաշտպանության տեսանկյունից հանդիսանում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» […]