ՀՀ վարչական դատարանը մերժել է ՄՊՀ-ի դեմ հայցը՝«էկո» եզրույթի կիրառման առնչությամբ ձևակերպելով ուղենիշային մի շարք մոտեցումներ

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/0101/05/22 վարչական գործով վերահաստատել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 305-Ա որոշման իրավաչափությունը՝ հանձնաժողովի դիրքորոշումների առնչությամբ ձևակերպելով հետևյալ կարևոր մոտեցումները. • գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ «էկո» («eco») եզրույթի օգտագործումն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայության պայմաններում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ […]