Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության գնահատման և վերահսկողության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) մրցակցության գնահատման և վերահսկողության վարչության համակենտրոնացումների, պետական օժանդակության և պետական գնումների վերահսկողության բաժնում (այսուհետ՝ Բաժին) փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ակնկալվում է փորձագետի կողմից հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների, պետական օժանդակությունների թույլատրելիության գնահատման, պետական գնումների շրջանակում հնարավոր հակամրցակցային համաձայնությունների, տնտեսական գործունեության համակարգումների, արգելված պետական օժանդակությունների, չհայտարարագրված համակենտրոնացումների, ինչպես նաև պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների բացահայտման ու կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի 02 հունիսի 2021 թվականի N 66-Լ հրամանով հաստատված, մրցակցության գնահատման և վերահսկողության վարչության կանոնադրությամբ նախատեսված, Բաժնի գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական
  • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 08.08.2022 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։