Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ նախագահը մեկնել է Ժնև՝ մասնակցելու ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք՝ մասնակցելու հուլիսի 20-ից 22-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 20-րդ նիստին:

Գեղամ Գևորգյանը հանդես կգա որպես խոսնակ «Մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորում. քաղված դասեր կորոնավիրուսային համավարակից, հատկապես սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաներում, համավարակի ընթացքում արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով նիստին: