Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

«Վան Քարտ» ընկերության նկատմամբ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 246-Ա որոշմամբ «Վան Քարտ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով իրավախախտումների վերաբերյալ։ Մասնավորապես որոշման համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունը, ի թիվս այլնի,  առերևույթ դրսևորվել է ընկերության  հետևյալ վարքագծով.

  1. «OneCard» բջջային հավելվածում լիցքավորվող միավորներն անվանվել է կրիպտոուան («CryptoOne»), այնինչ այն կրիպտոարժույթ չէ:
  2. Հայտարարվել է, որ սպառողը կարող է իր հաշվի դրական մնացորդն ավելացնել օրական 1%-ով, այնինչ հաշվի դրական մնացորդն ավելանում է ոչ թե 1%, այլ մինչև 1%-ով՝ մինչև 29-րդ օրը ներառյալ, որից հետո միավորների կուտակումը հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից դրական շարժն ապահովելու դեպքում:
  3. Հայտարարվել է, որ «OneCard» հաշվում կուտակված գումարը հնարավոր է կանխիկացնել, այնինչ կանխիկացնել հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից ձեռք բերված էլեկտրոնային միավորները և իր ստացած «Сash Back» միավորները:
  4. Մեկ «CryptoOne»-ի իրացման գինը սահմանվել է 2-3 ՀՀ դրամ, այնինչ կանխիկացման դեպքում մեկ «CryptoOne»-ը համարժեք է մեկ ՀՀ դրամի, իսկ դրանց կանխիկացումը զուգակցվում է բարձր միջնորդավճարների գանձումով:
  5. Հրապարակվել է, որ «OneCard» բջջային հավելվածում կուտակված միավորներով օգտատերերը կարող են կատարել գնումներ ընկերության գործընկերներից, այնինչ գործնականում «OneCard» հաշվում կուտակված միավորներով գործընկերներից գնում կատարել հնարավոր չէ։