ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի ոլորտում անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական, «Դիջիթեյն» և «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ ինտերնետ շահումով խաղերի ոլորտում գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով: Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով` https://ef.competition.am/…/44EB82E4-451D-4868…/download https://ef.competition.am/…/B4574DFE-4882-4E48…/download https://ef.competition.am/…/BD2BB7F0-FCC9-4BE7…/download
Էկո, էկոս մակնշմամբ հավկիթի վաճառքը շարունակվում է. 3 ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել
Առևտրային ցանցերում էկո՝ օրգանիկ մակնշմամբ հավկիթների վաճառքի արատավոր երևութը շարունակվում է: Դեռևս ապրիլին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության էր ենթարկել «Արաքս», «Արզնի» և Պրոյեկտ ինտեր ինվեստ ընկերության «Շիրակ ձու» թռչնաֆաբրիկաներին: Տիգրան Մարկոսյան (ՄՊՀ հանձնաժողովի անդամ) – Մեկի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, որովհետև խմբաքանակը բավականին ցածր է, չէր անցնում մեր մեթոդաբանությամբ տուգանքի սահմանի անհրաժեշտ պայմանը: Ընկերություններին պարտադրվել […]