ՄՊՀ-ն նախաձեռնել է չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտի բարեփոխումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/4412: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.1) նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն.2) սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելու […]
Հրապարակվել է ՄՊՀ 2021 թվականի գործունեության հաշվետվությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ներկայացված են նախորդ տարում կատարված աշխատանքների հիմնական արդյունքները: Մասնավորապես առանձին բաժիններով ներկայացված են մրցակցության պաշտպանության ոլորտում հարուցված վարույթների վիճակագրությունը և առավել նշանակալից գործերի նկարագրությունը, 5 ապրանքային շուկաներում կատարված ոլորտային ուսումնասիրությունները, մրցակցային վիճակի բարելավման միջոցառումները, հանրային իրազեկմանն ու միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքները: Հատուկ անդրադարձ է կատարվել […]