Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության գնահատման և վերահսկողության վարչության համակենտրոնացումների, պետական օժանդակության և պետական գնումների վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34.2-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության գնահատման և վերահսկողության վարչության համակենտրոնացումների, պետական օժանդակության և պետական գնումների վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34․2-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության գնահատման և վերահսկողության վարչության համակենտրոնացումների, պետական օժանդակության և պետական գնումների վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34․2-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 18-ից մինչև 2022 թվականի մայիսի 24-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 3, 5, 59, 74, 109, 122, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723
• ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 3, 4, 6, 12, 20, 27, 30, 35,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=160949
• ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. hոդվածներ` 1, 6, 7, 8, 9, 10, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
• ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 5, 9, 15, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159081
• ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ` 2, 4, 6, 23, 24, 34, 39, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152139
• ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ՝ 3, 20, 21, 30, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159065
• ՀՀ Քաղաքացիական օրեսնգիրք․ հոդվածներ՝ 12, 63, 466, 1100, 1168, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=161514
• ՀՀ Հարկային օրենսգիրք. հոդվածներ՝ 112, 142, 156, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=162781
• ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 25-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 77-Ն որոշում,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152989
• Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 13-ի «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» թիվ 161-Ն որոշում,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154510
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 10, 11, 22, 30,38,40,54
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 29, 31, 40, 44, 45, հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 73-74, 82-84, 104-107, 190-191, 193, 202-204, 207-208, 214-215, 220, 223, 225-226, 229-230, 232, 240, 245-248, 250, 262-263, 267, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Աշխատակազմի կառավարում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Որոշումների կայացում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
• «Բարեվարքություն»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060 830 840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am)։