Մրցակցային խնդիրները կարող են տարբեր գործոնների հետևանք լինել, և օրենսդրության կիրարկումը միշտ չէ, որ ամենահարմար գործիքն է այդ խնդիրները լուծելու համար։
Հետևաբար մրցակցային մարմիններին, մասնավորապես բարդ և արագ փոփոխվող տնտեսության պայմաններում, անհրաժեշտ է դիվերսիֆիկացված գործիքակազմ:
Շուկայի ուսումնասիրությունները ճկուն գործիք են, որոնք թույլ են տալիս մրցակցային մարմիններին ավելի խորությամբ ուսումնասիրել շուկայում առկա մրցակցության խնդիրները։
•Ինչո՞ւ պետք է մրցակցային մարմինները շուկայի ուսումնասիրություն իրականացնեն:
•Որո՞նք են դրա առավելություններն ու թերությունները:
•Ի՞նչ կարևոր քայլերով պետք է առաջնորդվել շուկայի արդյունավետ ուսումնասիրություն իրականացնելու համար:
Մանրամասները հոլովակում`
Հայերեն լեզվի համար անհրաժեշտ է հոլովակի կարգավորումներ (Settings) բաժնի ենթագիր (Subtitles) ենթաբաժնում ընտրել հայերենը: