Վարչական դատարանը վերահաստատել է ՄՊՀ դիրքորոշումը հավի ձվի շուկայում հակամրցակցային համաձայնության վերաբերյալ

Վարչական դատարանը թիվ ՎԴ/0611/05/21 գործով 2022 թվականի ապրիլի 7-ին կայացրած վճռով մերժել է «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 368-Ա որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը։Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ […]
Անուշ Բեղլոյանն ընտրվել է ՄՊՀ անդամ

Անուշ Բեղլոյանն Ազգային ժողովի կողմից 66 կողմ ձայնով ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Պաշտոնավարման ժամկետը սկսվում է 2022թ. հունիսի 1-ից:
Տիգրան Մարկոսյանը վերընտրվել է ՄՊՀ անդամի պաշտոնում

Տիգրան Մարկոսյանն Ազգային ժողովի կողմից 67 կողմ ձայնով վերընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Պաշտոնավարման ժամկետը սկսվում է 2022թ. հունիսի 1-ից: