Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՏՀԶԿ Մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի առցանց հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի մրցակցային մարմինների ղեկավարների առցանց հանդիպմանը:

Հանդիպմանը քննարկվել են շահառու երկրներում հակամրցակցային համաձայնությունների/կարտելների դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ուղղությունները: