Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՏՀԶԿ Մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի առցանց հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի մրցակցային մարմինների ղեկավարների առցանց հանդիպմանը: Հանդիպմանը քննարկվել են շահառու երկրներում հակամրցակցային համաձայնությունների/կարտելների դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ուղղությունները:
Հրապարակվել են դեղերի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

Հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2019-2020 թվականներին սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցների շրջանառությունը: Ուսումնասիրության արդյունքները մասնավորապես ցույց են տվել, որ Դիտարկվող ժամանակահատվածում նշված դեղամիջոցների արտադրություն ՀՀ-ում չի իրականացվել, ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվն ավելացել է՝ 22-ից կազմելով 29: 2019 և 2020 թվականներին ուսումնասիրվող դեղամիջոցներն առավել […]