Հրապարակվել է «ԵԱՏՄ մարմինների նորմատիվ իրավական ակտերի կիրառումը ՀՀ օրենսդրության համատեքստում» վերտառությամբ հոդվածը

«Մրցակցությունը և հակամենաշնորհային կարգավորումը ԵԱՏՄ-ում» մասնագիտացված պարբերականի 2021 թվականի թիվ 1 համարում հրապարակվել է «Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական ակտերի կիրառումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համատեքստում» վերտառությամբ հոդվածը: Հոդվածը համահեղինակել են ՄՊՀ անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի դասախոս-կոորդինատոր, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը և ՄՊՀ իրավաբանական վարչության իրավական ապահովման […]

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի և կաթնամթերքի, առևտրային ցանցերի ոլորտներում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և սպառողների շահերի վնասման հնարավոր դեպքերը պարզելու, ՀՀ-ում բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելու նպատակով իրականացնում է ոլորտային ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ: Յուրաքանչյուր տարի իրականացվում է նվազագույնը 5 ոլորտային ուսումնասիրություն։ Ոլորտների ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով ապրանքի կամ […]