Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն հրապարակել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրության արդյունքները

Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովը իրականացրել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրություն:

Ծառայությունները բաժանվել են հետևյալ խմբերի․

 – Ցածր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ռենտգեն, ուլտրաձայնային և մամոգրաֆիկ հետազոտություններ).

– 2020 թվականին ուլտրաձայնային հետազոտություններ մատուցել են 191 ընկերություններ։

– Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականի 2019 թվականի համեմատ 17․1 % աճել են ռենտգեն հետազոտությունները։

– Մամոգրաֆիկ ծառայություններ մատուցել են 12 ընկերություն․ 2020 թվականին նման հետազոտությունների թիվը աճել է 40․8 %-ով։

– Մամոգրաֆիկ ծառայությունները մտնում են դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմի մեջ և պետության կողմից փոխհատուցվող արժեքը 10 000 դրամ է։

– Բարձր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ՀՏ, ՄՌՏ և Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ)

– Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՀՏ) մատուցում են 32 բուժհաստատություն, որոնցից 24-ը տեղակայված են Երևանում։ Երևանում մատուցվել է ՀՏ ծառայությունների 90․1 %։

 ՀՏ ծառայությունների շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Գինը տանատվում է 25 000-ից 50 000 դրամի սահմաններում։

– Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՄՌՏ)

2020 թվականին ՄՌՏ ծառայություն մատուցվել է 11 տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնցից միայն երկուսն են գործունեությունը իրականացնում Երևան քաղաքից դուրս՝ Դիլիջան և Գյումրի քաղաքներում։

ՄՌՏ հետազոտությունների դեպքում գները տատանվում են 30 000-ից մինչև 100 000 դրամի միջակայքում։ Պետության կողմից փոխհատուցման դեպքում տրամադրվում է 25 000-60 000 դրամ։

– Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ մատուցել է 3 ընկերություն․ իրականացվել է 1405 ռադիոնուկլիդային հետազոտություն՝ նախորդ տարվա 1446 հետազոտության դիմաց։

Պետության կողմից հետազոտության արժեքն է 46 000 դրամ, իսկ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների գինը տատանվել է 30 000-ից 50 000 դրամի շրջանակներում։

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ