Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն կվերահսկի, որ զեղչերի վերաբերյալ հայտարարությունները կեղծ չլինեն

Սպառողները նշում են՝ տնտեսավարողը հաճախ զգալիորեն բարձրացնում է ապրանքի արժեքը, հետո զեղչում ու այն վաճառում՝ գրեթե նույն գնով: Որպես խնդրի լուծում՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջարկում է զեղչվող սահմանել ապրանքի նախորդ ամսվա միջին արժեքը:

2021 թվականին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ակցիաների և զեչղերի առնչությամբ տնտեսվարողների նկատմամբ 20 վարույթ է հարուցել: ՄՊՀ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ զեղչ հայտարարելիս ցուցանակների վրա մինչև բառը շատ ավելի փոքր է գրվում, քան զեղչի թիվը:

Նման դեպքերի համար առաջարկվում է, որպեսզի հրապարակման ժամանակ տառաչափերի ամենամեծ և ամենափոքր չափերը լինեն 1-ը՝ 2-ի, այսինքն՝ ոչ ավելի, քան երկու անգամ: