Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գերիշխող դիրքի չարաշահման բացատրությունը՝ 7 րոպեում

Խոշոր ընկերությունները կարող են ստեղծվել առողջ մրցակցության արդյունքում, սակայն դրանցից առավել խոշորները՝ այսպես կոչված գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, կարող են չարաշահել իրենց դիրքը՝ թույլ չտալով կամ լրջորեն խոչընդոտելով արդյունավետորեն գործող կամ նորարար մրցակիցների մուտքը շուկա, այսպիսով՝ սպառողներին զրկելով մրցակցության առավելություններից։ Մրցակցային մարմինների համար առաջնահերթ խնդիր է որոշել, թե արդյո՞ք գերիշխող դիրք ունեցողները դրա համար ունեն բավարար շուկայական իշխանություն և երկրորդ՝ տարբերակել օրինական ագրեսիվ մրցակցությունը չարաշահումից։ Մրցակցության մասին օրենքները չեն պաշտպանում մրցակիցներին, նրանք պաշտպանում են մրցակցությունը։ Հայերեն լեզվի համար անհրաժեշտ է հոլովակի կարգավորումներ (Settings) բաժնի ենթագիր (Subtitles) ենթաբաժնում ընտրել հայերենը: