Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Թեժ ակցիա, թե՞ թակարդ. գնորդին մոլորեցնող տնտեսավարողները պատասխանատվության կենթարկվեն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը Factor.TV-ի հետ զրույցում ներկայացրել է ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտի՝ Հանձնաժողովի առաջարկած օրենսդրական բարեփոխումների մանրամասները: Մասնավորապես՝

  • Առևտրի և ծառայությունների մասին օրենքով կսահմանվի՝ ինչ է ակցիան, ինչպես և երբ կարող է կիրառվել։
  • Նախագծով զեղչի հաշվարկի համար ելակետ պետք է դառնա ապրանքի վերջին 1 ամսվա վաճառքի միջինացված գինը։ Կարգավորման նպատակն է բացառել ապրանքը նախապես թանկացնելու, հետո՝ զեղչելու դեպքերը։
  • Զեղչը ժամանակային սահմանափակում կունենա։ Զեղչված արժեքը կարող է գործել առավելագույնը 3 ամիս։ Նույն ապրանքը տարվա ընթացքում կարող է զեղչվել առավելագույնը 3 անգամ, յուրաքանչյուր անգամ զեղչի տոկոսը պետք է հաշվարկվի նախորդ գնի համեմատ։
  • Զեղչի առավելագույն հայտարարված չափով պետք է զեղչված լինի ապրանքների նվազագույնը 20 տոկոսը: