Մրցակցության պաշտպանության նպատակը ոչ թե իրավախախտներին պատժելն է, այլ ապահովելը, որ ընկերությունները պահպանեն մրցակցության կանոնները՝ ի շահ սպառողների: Այնպիսի ծանր իրավախախտումների կանխարգելման համար, ինչպիսիք են հակամրցակցային համաձայնությունները, պատասխանատվության միջոցները չափազանց կարևոր են։ Սակայն որոշ այլ դեպքերում արժեքավոր այլընտրանք կարող են լինել հակամրցակցային պարտավորությունները։ Մանրամասները՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) մրցակցության բաժնի կողմից ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի հետ համատեղ պատրաստված իրազեկման հոլովակում: Հայերեն լեզվի համար անհրաժեշտ է հոլովակի կարգավորումներ (Settings) բաժնի ենթագիր (Subtitles) ենթաբաժնում ընտրել հայերենը
- Թեժ գիծ +374 60 830-840
- Կապ մեզ հետ