Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Աջակցել թռչնամսի տեղական արտադրությանը. քննարկում ՄՊՀ-ում

Թռչնամիս, մասնավորապես հավի միս մեր երկրում սկսել են ավելի շատ արտադրել, սակայն ներմուծումը շարունակում է զգալիորեն գերազանցել տեղական արտադրությունը: 2020 թվականին Հայաստանում սպառվել է ավելի քան 42 հազար տոննա հավի միս, որից միայն 13000 տոննան է տեղում արտադրվել:

Ի՞նչն է խոչընդոտում տեղական արտադրությանը: Հարցը քննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների, տնտեսավարողների, ՄՊՀ հասարակական խորհրդի անդամների մասնակցությամբ: