Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ներքին մրցույթ վարչության պետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության պետի (ծածկագիր՝ 45-34.3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության պետի (ծածկագիր՝ 45-34․3-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության պետի (ծածկագիր՝ 45-34․3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի փետրվարի 4-ից մինչև 2022 փետրվարիի 10-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

  • դիմում (առցանց),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի մարտի 4-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի մարտի 9-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 3, 5, 59, 74, 109, 122, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723
  • ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 3, 4, 6, 12, 20, 27, 30, 35, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153662
  • ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. hոդվածներ 1, 6, 7, 8, 9, 10, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
  • ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 5, 9, 15, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159081
  • ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ 2, 4, 6, 23, 24, 34, 39, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152139
  • ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ՝ 3, 20, 21, 30, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159065
  • ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք․ հոդվածներ՝ 12, 63, 466, 1100, 1168, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159327
  • ՀՀ Հարկային օրենսգիրք. հոդվածներ՝ 112, 142, 156, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159141
  • ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 25-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 77-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152989
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ և գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությունը և կարգը սահմանելու մասին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 194-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 264-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=156431
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Ապրանքային շուկաների որոշման կարգը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 190-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 263-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=156416
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 13-ի «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» թիվ 161-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154510
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 10, 11, 22, 30, 38, 40, 54, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 29, 31, 40, 44, 45, հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 73-74, 82-84, 104-107, 190-191, 193, 202-204, 207-208, 214-215, 220, 223, 225-226, 229-230, 232, 240, 245-248, 250, 262-263, 267, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261, 264), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am