Բիզնեսում ընկերությունների համար միևնույն կանոնների առկայությունը՝ անկախ նրանց սեփականությունից (պետական կամ մասնավոր) կամ ռեզիդենտությունից (ազգային կամ օտարերկրյա) կոչվում է «մրցակցային չեզոքություն»: Դա չափազանց կարևոր է ոչ միայն ընկերությունների, այլև սպառողների համար, քանի որ հաղթող են համարվում այն ընկերությունները, որոնք կարող են սպառողին առաջարկել լավագույն ապրանքներն ամենացածր գնով։ Իսկ ի՞նչ կարող են անել մրցակցային մարմինները մրցակցության չեզոքությունն ապահովելու համար: Ի՞նչ մարտահրավերների կարող են նրանք բախվել այդ ընթացքում: Այս հարցերի վերաբերյալ է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) մրցակցության բաժնի ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի հետ համատեղ պատրաստված հերթական իրազեկման հոլովակը: Հայերեն լեզվի համար անհրաժեշտ է հոլովակի կարգավորումներ (Settings) բաժնի ենթագիր (Subtitles) ենթաբաժնում ընտրել հայերենը:
- Թեժ գիծ +374 60 830-840
- Կապ մեզ հետ