Անբարեխիղճ տնտեսավարողներն այլևս չեն կարող տեղեկություն չտրամադրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ նախընտրելով տուգանվել հինգ միլիոն դրամ:
Այսուհետև այդ խախտումը կտուգանվի քննվող գործի իրավախախտման՝ կոնկրետ ապրանքի հասույթի մինչև հինգ տոկոսի չափով, ինչը, սովորաբար, մի քանի անգամ կարող է գերազանցել հինգ միլիոն դրամը:
Նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեղեկություն չտրամադրելու վարույթները զգալիորեն կրճատվել են՝ նշում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:
2020 թվականին հարուցվել են 111 տեղեկատվություն չտրամադրելու իրավախախտումների վարույթներ: 2021 թվականին դրանց թիվը եղել է 26՝ շուրջ չորս անգամ նվազել է: