Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն ճկունացնում է պատժամիջոցները

Ապրանքային շուկաներում խախտումներ հայտնաբերելու դեպքում, լինի իրավաբանական թե ֆիզիկական անձ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կարող է դիմել գաղտնագրված կարգով:

Սա անանուն բողոք չէ՝ ասում է հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, և չի նշանակում, որ պետք է խթանենք բանսարկությունները կամ զրպարտչությունը: Ինքնին հաղորդումը չի նշանակելու, որ մենք վարույթ ենք հարուցելու: Սա նշանակում է, որ կա առիթ հարցը քննարկելու: Եթե իրավախախտման առերևույթ հատկանիշները ապացույցներով հիմնավորված չեն, մենք ինքներս պետք է նախաձեռնենք գործընթաց, եթե ապացույցները կհաստատվեն՝ կգնանք առաջ, եթե ոչ՝ վարույթի հարուցումը կմերժվի:

Վարույթ հարուցելու կամ չհարուցելու հիմնավորումները կհրապարակվեն հանձնաժողովի պաշտոնական կայքում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսվարողների նկատմամբ պատժամիջոցներն ավելի ճկունացրել է: