Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Տեղի է ունեցել «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը

Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն այսօր մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային/մրցակցային մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների առաջնահերթ ուղղություններին, մետալուրգիական արտադրանքի մասով ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված միջոցառումների և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխարգելելու նպատակով ԵՏՀ-ի նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Շուշան Սարգսյանն անդրադարձ է կատարել անդամ պետությունների մրցակցային մարմնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների 2022 թվականի հիմնական առաջնահերթություններին՝ ընդգծելով միասնական մեթոդաբանական և նորմատիվ իրավական հիմքերի կատարելագործման և ԵԱՏՄ տարածքում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամաբ վերահսկողության ակտիվացման անհրաժեշտությունը։

Ներկայացվել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից իրականացված ԵԱՏՄ-ում մրցակցային քաղաքականության և իրավական կարգավորման փորձագիտական ակնարկի արդյունքները: