Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ի գիտություն սպառողների և տնտեսավարող սուբյեկտների

Ի՞նչ պահանջներ են սահմանված երշիկեղենի մակնշման համար և ի՞նչ քայլերով պետք է առաջնորդվի սպառողը երշիկեղեն ձեռք բերելիս մոլորեցումից խուսափելու համար:

Այս և այլ հարցերի պատասխաններին կարող եք տեղեկանալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատրաստած շնորհանդեսից, որում ներկայացված են երշիկեղենի արտադրության և իրացման գործընթացում հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները։

Հիշեցնենք, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված պահանջները չպահպանելը հանգեցնում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, որի համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել տուգանք՝ տնտեսավարող սուբյեկտի տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը: