Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հայաստանում առաջին անգամ ներդրվել է ՄՊՀ-ին գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու ինստիտուտը

Արմենպրեսի հետ զրույցում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու ինստիտուտի ներդրմամբ առաջարկվող հիմնական կարգավորումները`

• գաղտնագրման ենթակա տվյալներ պարունակող հաղորդումը Հանձնաժողով ներկայացվում է թղթային եղանակով, փակ ծրարով՝ «Գաղտնագրման ենթակա հաղորդում» նշումով,

• ծրարը կարող է բացել միայն Հանձնաժողովի քարտուղարության պետը, որից հետո գաղտնագրում է հաղորդումը, ընդ որում գաղտնագրումը ենթադրում է ներկայացնող անձի և նրա ներկայացուցչի անվան կամ անվանման փոփոխում անձի հետ չառնչվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի պայմանական անունով կամ անվանումով, ինչպես նաև նրանց նույնականացնող այլ տվյալների փակում,

• քարտուղարության պետը գաղտնագրումից հետո հաղորդման չգաղտնագրված տարբերակը պահում է չհրկիզվող պահարանում և շրջանառության մեջ է դնում հաղորդման գաղտնագրված տարբերակը,

• հաղորդում ներկայացրած անձի հետ հետագա հաղորդակցությունն իրականացվում է հաղորդման մեջ ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով, ինչը ենթադրում է, որ հաղորդում ներկայացնող անձը պետք է տրամադրի իրեն չնույնականացնող էլեկտրոնային փոստի հասցե:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3oBSopS